AM
25 Հոկտեմբեր 2025 - 09:36 AMT

Ավինյանի նախկին խոսնակը դարձել է Խուդաթյանի խորհրդական

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի նախկին քարտուղար Հայկ Կոստանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խորհրդական։ Այդ մասին Կոստանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է նա։

Կոստանյանը Ավինյանի խոսնակի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 1-ին։