AM
25 Հոկտեմբեր 2025 - 10:47 AMT

ԿԳՄՍՆ-ն Շինուհայրի միջնակարգ դպրոցի համար ադրբեջաներենի ուսուցիչ է փնտրում

ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 14-ին մրցույթ է հայտարարել՝ Սյունիքի մարզում գործող «Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչական թափուր հաստիքներիլ այդ թվում ադրբեջաներենի ուսուցչի հաստիքի համար: Այդ մասին հայտնել է լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։

«Հոկտեմբերի 14-ին ԿԳՄՍ-ն մրցույթ է հայտարարել Սյունիքի մարզի «Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար: Թափուր տեղերից մեկը նախատեսված է ադրբեջաներենի ուսուցչի համար…ԿԳՄՍ կայքի հղումները` մեկնաբանության տիրույթում»,- գրել է նա։