Երևանում հոկտեմբերի 28-30-ը կանցկացվի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի, 12-րդ լիագումար նիստը, ինչպես նաև բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը, հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովը, ինչպես նաև Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման հանձնաժողովը նիստեր են անցկացրել հոկտեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին։
Նույն օրը՝ կեսօրից հետո ժամը 14:00-ին, նիստեր են գումարել Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովները։






