Պաշտպանության ոլորտին կուղղվի 2026 թվականի բյուջեի կապիտալ ծախսերի 43%-ը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2026 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թթ․ համապատասխանաբար կկազմեն 719 մլրդ և 803 մլրդ դրամ։ Մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության և տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Հաջորդ տարում պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43 %-ը։
Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թթ․ կկազմեն համապատասխանաբար 1 մլրդ 62 մլն և 1 մլրդ 123 մլն դրամ։ Դրանք 2026 թվականին 9.6 %-ով կգերազանցեն 2025 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը»,- նշել է Հովհաննիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարի խոսքով՝ սոցիալական և տնտեսական ուղղություններով նախատեսվող կապիտալ ծախսերը 2026 թվականին կաճեն 22 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Այս ծախսերն ընդգրկելու են ՀՆԱ-ի 3.4 տոկոսը, իսկ հաջորդող երկու տարիներին՝ համապատասխանաբար 3.2 և 3.6 տոկոսը։
2026–ի հունվարի 1–ից բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը:
«Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», – ասել է Փաշինյանը:






