AM
27 Հոկտեմբեր 2025 - 14:55 AMT

Դատախազությունը կհետաքննի Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ կապված Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտող տեսանյութի տարածման հետ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է AuroraNews-ը։

«Այո, ստացել ենք և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,- հաստատել են դատախազությունից։

Հոկտեմբերի 25-ին համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք վերագրվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, ինչից հետո մի շարք իրավապաշտպաններ, իրավաբաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ խախտվել է մարդու անձնական և մասնավոր կյանքի իրավունքը։