AM
28 Հոկտեմբեր 2025 - 06:35 AMT

ՊՆ․ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Կապանի զորամասում զինծառայողներից մեկը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության՝ լրատվամիջոցին օպերատիվ կերպով տրված մեկնաբանությանը՝ մամուլում անբարեխիղճ, այն է՝ «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով նյութ է տարածվել:

Ինչպես արդեն հայտնել ենք նշված լրատվամիջոցին, տեղեկացնում ենք նաև հանրությանը և ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։