AM
28 Հոկտեմբեր 2025 - 07:15 AMT

Գեղարքունիքում որոնում են 3 տարեկան Տիգրանին

Գեղարքունիքում որոնում են 3 տարեկան Տիգրան Օվանեսովին, որը կորել է հոկտեմբերի 27-ին։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխան կորել է տան մոտակայքից: Այդ մասին հայտնել է Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ամբողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Երեխան կորել է տան մոտակայքից, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նշել է նա։

Որոնողական գործողությունները ներկայում էլ կատարվում են ինտենսիվ ջանքերով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ որոնումներին ներգրավված են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, հայտնում է Panorama.am-ը։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։հեռախոսահամարներով։