AM
28 Հոկտեմբեր 2025 - 07:59 AMT

Սահմանվել են 2026 թ․ ՏԻՄ ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կայացած արտահերթ նիստում սահմանել է 2026 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։

ԿԸՀ-ի որոշմամբ ՏԻՄ ընտրությունների անցկացումն ամրագրվել է երեք ամսաթվով՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։