AM
28 Հոկտեմբեր 2025 - 08:02 AMT

36 ժամ ջուր չի լինի Արաբկիրում, Կենտրոնում և Էրեբունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ պլանային բնույթի աշխատանքների իրականացման պատճառով 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 22:00-ն, դադարեցվելու է ջրամատակարարումը Երևանի մի շարք հասցեներում։

Ջրամատակարարումը կդադարեցվի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ թաղամասերում և փողոցներում։

Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում ջուր չի լինի Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Արաբկիր 29, Ա.Տեր-Ավետիքյան, Բարբյուսի, Քեռու, Սեվոստոպոլյան, Ն.Դումանի, Վ.Առաջին Վեհափառի, Երզնկյան, Աբգար Թագավորի, Այգեձոր փողոցներում, ինչպես նաև Ադոնցի, Հ.Էմինի, Ա.Խաչատրյանի, Վ.Այգեկցու, Փափազյան, Գյուլբենկյան, Սունդուկյան, Վրացական, Վաղարշյան, Նաիրի Զարյան, Կոմիտասի պողոտայի, Հ.Քոչարի, Կալենցի, Հ.Հակոբյան, Ավետիսյան, Բաղրամյան, Կիևյան, Գուլակյան, Օրբելի փողոցների որոշ շենքերում ու նրբանցքներում։ Ջրամատակարարումը դադարեցվելու է նաև «Բաղրամյան» մետրոպոլիտենի կայարանի տարածքում, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզում և «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարևանությամբ գտնվող նորակառույց թաղամասում։

Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Կոզեռն թաղամասերում, Ֆրիկի, Ձորափի, Հնդկաստանի, Ռուսթավելի, Սիմեոն Երևանցու, Հերացի, Այգեստանի, Պռոշյան, Լեոյի, Իսրայելյան, Սարյան, Պարոնյան, Չարենցի նրբանցքի, Մյասնիկյան պողոտայի, Աբովյան փողոցի որոշ հասցեներում նույնպես կիրականացվի ջրամատակարարման դադար։ Ջուր չի լինի նաև «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և առաջին համալսարանական հիվանդանոցի տարածքում։

Էրեբունի վարչական շրջանում ջուր չի լինի Սարի-Թաղի, Որմնադիրների, Գլինկայի, Օստրովսկու, Խորենացու փողոցների մի հատվածում և Սասունցի Դավիթ փողոցի համապատասխան հասցեներում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: