Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ազատ կարձակվի՝ կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, քանի որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է։
Կոչուբաևի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում և արհեստական շնչառության պայմաններում: Փաստաբանը խնդրել էր վերանայել իր պաշտպանյալ Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։






