AM
28 Հոկտեմբեր 2025 - 14:45 AMT

«Միասնության թևերն» ու «Շանթ դաշինքը» կհամագործակցեն

«Միասնության թևերը» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարել են քաղաքական համագործակցության մասին։

«Մենք կարևոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը և ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձևավորել նոր որակի քաղաքական համագործակցություն:

Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը և, որ ամենակարևորն է, ուժերը համատեղելու և միասնաբար հանդես գալու հրամայականը»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։