ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Հոկտեմբերի 29–ի ժամը 10։00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված է ՆԳՆ ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։
Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
«Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ նհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Տիգրանն անհետ կորել է տան մոտակայքից, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։






