AM
29 Հոկտեմբեր 2025 - 07:00 AMT

«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոց-թանգարաններն անցնում են ձմեռային ռեժիմի

Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները կանցնեն ձմեռային աշխատանքային ռեժիմի։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 21։00-ը։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը այցելուներին սպասարկում է երեքշաբթիից շաբաթ՝ ժամը 10։00-ից 18։00-ն, իսկ կիրակի օրերին՝ 10։00-ից 16։00-ն։ Երկուշաբթին թանգարանի ոչ աշխատանքային օրն է, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։