AM
29 Հոկտեմբեր 2025 - 09:19 AMT

Փաշինյանը կմեկնի Փարիզ՝ խաղաղության համաժողովի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։

Հոկտեմբերի 29–ին վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։