AM
29 Հոկտեմբեր 2025 - 10:36 AMT

Օդի ջերմաստիճանը 6-9 աստիճանով կնվազի, նոյեմբերի սկզբին կրկին կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին հատվածներում, իսկ 30-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Որոշ վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ՝ հորդառատ բնույթի։

Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և նոյեմբերի 1-3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկից սկսած կնվազի 6-9 աստիճանով, իսկ նոյեմբերի 1-3-ին նորից աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։

Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկն ու 30-ի գիշերը կանխատեսվում են տեղումներ։ Իսկ հոկտեմբերի 30-ի ցերեկվանից սկսած՝ մինչև նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի լույս 30–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4․․․+6 աստիճան, հոկտեմբերի 30–ի ցերեկային ժամերին՝ +14․․․+16։