Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ համաներման վերաբերյալ որոշում չկա։
Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է համաներում, հայտնում է Panorama.am-ը։
«Համաներում իրականացնելու որոշում չունենք»,- ասել է նա։
Նախարարը ընդգծել է, որ պետության կողմից ազատազրկված անձանց պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի՝ ելնելով վերասոցիալականացման գործընթացից։ Ըստ Գալյանի՝ պետք չէ որոշել որևէ պահի, որ պետք է ազատ արձակել x, y կամ z խմբի անձանց, այլ անհրաժեշտ է վերլուծել՝ արդյոք տվյալ անձը անցել է վերասոցիալականացման փուլ և արդյոք պատրաստ է վերադառնալ հասարակություն։






