Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում ու այլ վայրերում, կան ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3–՝ը Ապարանի համայնքապետարանի աշխատակից է, հայտնում է Factor.am-ը։
«Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,- նշել են Կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են խուզարկություններ համայնքապետարանի շենքում՝ գործով անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով։






