AM
28 May 2002 - 18:53 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Երեւան ժամանած Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Պետության ղեկավարը պատրիարքների հետ քննարկել է համահայկական համաժողովի աշխատանքի ընթացքը: Զրուցակիցները նշել են` Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման գործում եկեղեցու ավելի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: