Համացանցում տարածված և Արշակ արքեպիսկոխոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակումից 4 օր անց իրավապահները դեռևս վարույթ չեն նախաձեռնել, հայտնում է Factor.am-ը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոկտեմբերի 29–ին ստացել են Դատախազություն ներկայացված հաղորդումը, այն քննիչին մակագրելուց հետո 24 ժամվա ընթացքում կլուծվի վարույթ նախաձեռնելու հարցը։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 25-ին։ Չնայած այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար՝ տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։
Տեսանյութերի հրապարակումից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը, 3 օր ուսումնասիրությունից հետո ուղարկվել է Քննչական կոմիտե։






