AM
30 Հոկտեմբեր 2025 - 09:12 AMT

Վանաձորում «Թումո» կբացվի

Վանաձորում «Թումո» ուսումնական համալիր կենտրոն կբացվի։ Կառավարությունը «Սիմոնյան» կրթական հիմնադրամին անհատույց կտրամադրի Վանաձորի Թատերական փողոցի 1/1 հասցեում գտնվող շինությունը։ Գործադիրը հավանություն է տվել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ ներդրվելու է 1 միլիարդ 800 միլիոն դրամ, որով կիրականացվեն կազմակերպության 14 կրթական ծրագրերը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Վանաձորի կենտրոնը դառնալու է «Թումոյի» 7–րդ ստեղծարար-տեխնոլոգիական կենտրոնը Հայաստանում։ Բացի այդ, «Թումոն» ունի 40 տուփ ձևաչափով կենտրոններ, իսկ ընդհանուր շահառուների թիվը հասել է 21 հազարի։

«Թումն» ներկայացված է նաև Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: