AM
30 Հոկտեմբեր 2025 - 10:26 AMT

Մարզպետ. Տիգրանի անհետացման ոչ մի վարկած չի բացառվում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 3-ամյա Տիգրան Խաչատրյանի որոնողական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ, սակայն դեռ որևէ նոր հանգամանք չի հայտնաբերվել։

«Շարունակվում են որոնողական աշխատանքները, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։

Անդրադառնալով խոսակցություններին՝ որ երեխայի եղբայրն անընդհատ կոկորդին է ձեռքը տանում՝ մարզպետը նշեց, թե վարկածն այն է, որ, երևի թե, ուզում է հասկացնել, որ խոսել չի կարողանում։

Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ երեխայի որևէ հետք չկա։

Առաջիկայում մարզպետարանը ֆինանսական օգնություն կտրամադրի 3-ամյա Տիգրանի ընտանիքին։ Նրանք սոցիալապես անապահով են։

Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Տիգրանն անհետ կորել է տան մոտակայքից, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։