Մարտական հերթապահության ժամանակ երկրապահ է հանկարծամահ եղել, հայտնում է Երկրապահ կամավորականների միությունը։
«ԵԿՄ անդամ Սամվել Թանգիի Հայրապետյանը, նախնական տվյալներով, մարտական հերթապահության ընթացքում հանկարծամահ է եղել։ Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30–ին՝ մոտավորապես ժամը 17։55-ին։






