2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեքենա վարելու ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար գրանցվել է 20,019 վարչական իրավախախտում, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 199,950,000 դրամ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից, տեղեկացնում է Radar Armenia-ն։
Նույն վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականին կազմվել է`12,732 արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 127,070,000 դրամ։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կազմվել է 7448 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 74,390,000 դրամ։






