AM
31 Հոկտեմբեր 2025 - 07:28 AMT

Քննարկել են Երևանի և Դուբայի միջև համագործակցության հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դուբայ քաղաքի գործադիր տնօրեն Մարվան Ահմեդ Բին Ղալիտայի հետ հանդիպմանը քննարկել է Երևանի և Դուբայի հնարավոր գործընկերությանը հատկապես քաղաքային թվայնացման, նորարար տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ավինյանը։

«Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար։ Համոզված եմ, որ երկու քաղաքների գործընկերությունը կնպաստի նոր նախաձեռնությունների իրականացմանը, փորձի փոխանակմանը և քաղաքային զարգացման նոր որակի ձևավորմանը»,- գրել է քաղաքապետը։