Հունիսի 10-15-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Երեւանում կազմակերպում է սեմինար-քննարկում «Երիտասարդական մասնակցության ծրագրերի ընդլայնում» թեմայով:
Ծրագիրն իրականանում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է` տարբեր երկրների երիտասարդական մասնակցության ծրագրերի դրական փորձի փոխանակման միջոցով քաղաքացիական հասարակության պայմաններում ապահովել երիտասարդական մասնակցության առավել բարձր մակարդակ:
Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ կանանց եւ երիտասարդական կազմակերպություններից, ՀՀ-ից, Հունաստանից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Թուրքիայից, Լյուքսեմբուրգից, Վրաստանից:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կազմակերպությունները եւ երիտասարդական մասնակցության իրականացված ծրագրեր: