AM
31 Հոկտեմբեր 2025 - 12:32 AMT

Սարալանջի ճանապարհին կսահմանափակվի ծանր բեռնատարների երթևեկությունը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: