ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ գեներալ-մայոր Հայկ Բաբայանը մոտ օրերս կնշանակվի ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոնում, տեղեկացնում է Factor.am-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաբայանը նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և միաժամանակ՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։
2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է 2025թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում ձևավորել ոստիկանական գվարդիա։






