AM
1 Նոյեմբեր 2025 - 06:58 AMT

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ստորագրել է հրամանը, հայտնում է ՆԳ նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաբայանը նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և միաժամանակ՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։

2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է 2025թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում ձևավորել ոստիկանական գվարդիա։