Նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մոտ 2-3 աստիճանով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Երևանում նոյեմբերի 1-5-ը նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +16-18 աստիճան, իսկ երեկոյան ժամերին այն կնվազի մինչև +7…+9 աստիճան։






