Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մոլդովայի փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյին՝ վերանշանակվելու առիթով։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։
Ակնկալում եմ երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի համատեղմանը»,– գրել է Միրզոյանը։






