AM
1 Նոյեմբեր 2025 - 11:45 AMT

Փոշու մակարդակը գերազանցել է նորման Կենտրոնում և Արաբկիրում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 22-28-ը Երևանի մթնոլորտային օդի որակի տվյալները՝ ընդգծելով, որ որոշ վարչական շրջաններում արձանագրվել են թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ։

Ըստ ներկայացված արդյունքների՝ փոշու պարունակությունը նորման գերազանցել է՝

Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին։

Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում նման ցուցանիշ չի արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակության մասով չափումները ցույց են տվել՝

Նոր Նորքում՝ ցուցանիշը բարձր է եղել ամբողջ շաբաթվա ընթացքում,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը,

Շենգավիթում՝ հոկտեմբերի 23-ին և 26-ից 28-ը ներառյալ,

Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ից 27-ը։

Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, ապա կենտրոնի տվյալներով՝ բոլոր դիտարկված վարչական շրջաններում դրա պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։