AM
3 Նոյեմբեր 2025 - 06:38 AMT

3–ամյա Տիգրանի դին հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում

Հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3–ամյա Տիգրան Օվանեսովի դին հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

«Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն։

Տիգրանն անհետացել էր տան բակում եղբոր հետ խաղալիս։ 5–ամյա եղբայրը չի խոսում և չի կարողացել որևէ բան հայտնել։