Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ին նախատեսում է մասնակցել պատարագի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ կաղոթի զոհված զինվորների հոգու հանգստության համար։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հաջորդ կիրակի օրը Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին, որտեղ կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար», – գրել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։
Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում։






