ՏԿԵ նախարարության պետգույքի կառավարման կոմիտեն «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ հուլիսին հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել 2006-2011թթ. կնքված գույքի օտարման, ներդրման, գրավի և այլ պայմանագրերը։ Ավելին, կոմիտեն պահանջում է կրկեսի շենքը վերադարձնել պետությանը՝ ճանաչելով դրա նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ Պատճառը այն էր, որ շահագործման չեն հանձնում կրկեսը։
Դրանից հետո «Տաշիր» ընկերությունն, արագացնելով կրկեսի շենքի ներքին հարդարման աշխատանքները, հանձնել է այն փորձարկման։
ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ կրկեսի գործը կլուծվի դատարանի վերջնական ակտով, հայտնում է Radar Armenia-ն։
Հարց էր ուղղվել, թե ի՞նչ է լինելու հայցի ճակատագիրը, եթե ներկայիս սեփականատերերը փորձում են արդեն աշխատացնել այն։
«Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Երևանյան կրկես» ՍՊԸ -ի դեմ հարուցված հայցը ենթակա է լուծման Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վերջնական դատական ակտով»,- ի պատասխան նշել են կոմիտեից։
Երևանի կրկեսը, որն այժմ կոչվում է «Տաշիր արենա», սկսել է գործել հոկտեմբերի 26–ից։






