AM
3 Նոյեմբեր 2025 - 10:39 AMT

Երևանում 935 անձ տուգանվել է տրանսպորտում իրավախախտումների համար

Երևանի տրանսպորտում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ 935 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

673 տուգանքի որոշում կայացվել է առանց տոմս երթևեկելու, 89՝ այլ անձի արտոնությունից օգտվելու և 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։

Ստացվել է մոտ 100 վարչական բողոք, որից 89-ը մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, 11 գործով կայացվել է բեկանման որոշում։

Sահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։