AM
3 Նոյեմբեր 2025 - 10:47 AMT

Սարգիս Խաչատրյանը` «Երևանի քաղաքայիան աղբավայր» ՓԲԸ-ի նոր ԺՊ

Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքայիան աղբավայր» ՓԲԸ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար: Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է նաև, որ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար»։

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը հոկտեմբերի 21-ից ազատվել էր նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից։ Նախկին տնօրեն Վահե Վարդապետյանն աշխատանքից ազատվել է Նուբարաշենում տեղի ունեցած հրդեհից հետո։