2025 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի 10․7 տոկոս աճ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ 43-ով նվազել են զոհերը՝ նշելով, որ առավել վտանգավոր պատահարները կրճատվել են, հայտնում է Panorama.am-ը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն»,–ասել է նա:
2024 թվականի արդյունքներով 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազել էր 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորների թիվը նվազել է 421-ով:2023-ին տրանսպորտային միջոցների թիվն ավելի քիչ է եղել, քան 2024-ին:






