AM
3 Նոյեմբեր 2025 - 11:15 AMT

ՔԿ․ Ծափաթաղում սպանված երեխայի մարմնի, գլխի շրջանում վնասվածքներ կան` հայրը ձերբակալվել է

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեից հաստատել են, որ սպանության մեղադրանքով ձերբակալվածը երեխայի հայրն է, հայտնում է Արմենպրեսը։

«Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։