AM
3 Նոյեմբեր 2025 - 13:22 AMT

Քիմիկների զորամասի գործով 4 անձի մեղադրանք է ներկայացվել

Էջմիածնի քիմիկների զորամասի հետ կապված քրեական վարույթի շրջանակում 4 անձի մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Քննվող քրեական վարույթն առնչվում է զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակությանը: Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձի, այդ թվում՝ ՊՆ ծառայողների: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- հայտնել են կոմիտեից։

Օրեր առաջ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ, ինչի հիման վրա էլ հարուցվել է վարույթ։