AM
3 Նոյեմբեր 2025 - 14:26 AMT

Սպանված երեխայի հորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասել են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Նա ձերբակալվել է:

ՔԿ-ից հաստատել էին, որ ձերբակալվածը հայրն է:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանըասեկ էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել էին փորձաքննություններ։