AM
3 Նոյեմբեր 2025 - 14:47 AMT

Հայրապետյան․ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով նոր մրցույթին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով նոր մրցույթին։

«Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու նոր մրցույթին, ինչպես նաև ցանցային օպերտորներով հեռարձակվի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ նախագծի հեղինակների հետ տեղի ունեցած քննարկումներն այն տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։

«Պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի։ Մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է սլոթն ու շարունակելու է հեռարձակվել՝ թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե ցանցային օպերատորների։

Հայաստանի կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ «Շողակաթի» հեռարձակման դադարեցման հարց չի եղել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը: Նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։