Նոյեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին hյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն ակնկալվում։ Որոշ մարզրեում՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, գիշերային ժամերին կգրանցվի –2 մինչև –6 աստիճան։
Երևանում նոյեմբերի 4-8-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +16-18 աստիճանի սահմանում, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8․․․+10 աստիճան տաքություն։






