AM
4 Նոյեմբեր 2025 - 14:22 AMT

Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը խոսել են ՀՀ–ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների մասին

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։ Ի թիվս այլ հարցերի նրանք խոսել են ՀՀ–ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։

Հանդիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- ասվում է գրառման մեջ։