ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանդես է եկել զգուշացմամբ քաղաքացիների՝ ֆինանսական խաբեություններից պաշտպանելու նպատակով։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է. չվստահել, երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց)։
«Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել:
Հիշեք` զգոնությունը կարևոր է»,–ասվում է հաղորդագրության մեջ։






