AM
5 Նոյեմբեր 2025 - 11:55 AMT

Ախտոյանների ընտանիքը հեռացվել է Փարաքարից

Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի ընտանիքը, որին Մերձավանից վտարելու համար համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո, հեռացվել է Մերձավանից։ Քննչական կոմիտեից հաստատել են լուրը, հայտնում է «Փաստինֆոն»։

ՔԿ–ից ասել են, որ նախաքննության փուլում գործի շրջանակում կիրառվել է անվտանգության միջոց, սակայն դրա բնույթը բացահայտել չեն ցանկացել։

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ 23։52-ի մոտակայքում, Մերձավանում՝ Երևանյան խճուղու նորակառույց տան դիմաց, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է նաև քրեական ոստիկանությունում աշխատող Կարեն Աբրահամյանը, որը, ըստ իրավապահների, Գրիգորյանի ընկերն է եղել և սպանության պահին նրա կողքին է եղել՝ ոչ ծառայողական նպատակով։ Լրջորեն վնասվածքներ ստացած Արծրուն Գալստյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։