AM
6 Նոյեմբեր 2025 - 07:34 AMT

ՀՀ–ն Կիպրոսում ռազմական կցորդ կունենա

ՀՀ–ն Կիպրոսում ռազմական կցորդ կունենա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է համապատասխան որոշումը։

Կցորդը կգործի Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` սահմանել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշվում է որոշման մեջ։