AM
6 Նոյեմբեր 2025 - 08:03 AMT

Խոշոր հրդեհ` Կոմիտասի «Երևան Սիթիում» և Թումանյան փողոցի սննդի կետում

Գրեթե միաժամանակ հրդեհ է բռնկվել Երևանի երկու տարբեր վայրերում՝ Կոմիտասի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում և Թումանյան փողոցում գործող սննդի կետում։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայում՝ սննդի կետերից մեկում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք՝ «1 ԲԻՍ» բարդության կանչով։

Ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել ևս մեկ հրդեհի մասին. այս անգամ՝ Թումանյան փողոցի վրա գործող սննդի կետերից մեկում։

Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։