Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում տեղակայված սննդի կետում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին այս պահին մասնակցում է 14 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում գտնվող ՆԳՆ խոսնակը ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ իրականացվել է տարհանում, այս պահին տուժածների մասին տեղեկատվություն չունեն, հայտնում է Panorama.am-ը։
Ծխահարված երկու փրկարարի առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Կոմիտասի պողոտայում գործող սննդի կետում բռնկված հրդեհի բարդությունը բարձրացվել է՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ»։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։






