AM
6 Նոյեմբեր 2025 - 11:00 AMT

Վարչապետը՝ կաթողիկոսի եղբոր մասին․ Նա ԽՍՀՄ ժամանակներից հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս «Եզրաս Ներսիսյանը ԽՍՀՄ ժամանակներից հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»։

«Կարծում եմ, որ այն փաստերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներից նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»,-ասել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն։

Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ մի պարզաբանում չի պահանջվել ո՛չ կաթողիկոսից, ո՛չ էլ եղբորից։

«2 հարց պետք է ունենա շատ կոնկրետ պատասխան՝ եղբոր հարցը։ Եվ եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել։