Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է նաև երևանյան խցանումներին՝ իրավիճակը որակելով ճգնաժամային։
Նա հայտարարել է, որ հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, հայտնում է Radar Armenia-ն։
«Իրավիճակն իրոք ճգնաժամային է՝ դա տեսել եմ։ Հանձնարարել եմ աշխատանքային խումբ ստեղծել։ Պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը»,-ասել է Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով՝ մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ վթար լինել, բայց, մեծ հաշվով, պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում։
Վարչապետն ընդգծել է, որ հնարավոր է որոշումները հեշտ չեն լինելու, սակայն այլընտրանք չկա, քանի որ իրավիճակն ավելի է բարդացել։
«Հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի՝ պետք է ընտրություն կատարենք։ Կամ էլ յոլա ենք գնում, բայց խնդիրն ամեն օրվա հետ շատանում է»,-շեշտել է վարչապետը։






